News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Միստր Բինը ամենահայտնի բրիտանացիների ցուցակում առաջ է անցել վարչապետ Ուինսթոն Չերչիլից, երգիծաբան Չարլի Չապլինից եւ արքայադուստր Դիանայից: Այդ մասին գրում է The Telegraph-ը՝ վկայակոչելով Բրիտանական խորհրդի Ipsos MORI հետազոտությունը:

Հարցմանը մասնակցել են ԱՄՆ-ից, Չինաստանից, Հնդկաստանից, Բրազիլիայից եւ Գերմանիայից ավելի քան 5 հազար մարդ: Հարցվածներին խնդրել են անվանել այն անձին, ում նրանք ասոցացնում են Միացյալ Թագավորության մշակույթի հետ:

Ցուցակը գլխավորել է դրամատուրգ Ուիլիամ Շեքսպիրը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Էղիսաբեթ 2-րդը, երրորդը ֆուտբոլիստ Դեւիդ Բեքեմը: Առաջատար տեղերում են նաեւ գրող Ջոան Ռոուլինգը եւ երգչուհի Ադելը:

Նշվում է, որ Ռոուեն Աթկինսոնի կողմից մտածված Միստր Բինը գերազանցել շատ հայտնի անձանց, այդ թվում Չերչիլին, Չապլինին եւ Դիանային: Բացի այդ, նա գերազանցել է նաեւ Ջոն Լենոնին եւ Փոլ Մաքարթնիին, հաղորդում է Gazeta.ru-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ