News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի հանգուցյալ առաջնորդ, սոցիալիստ Ուգո Չավեսի կողմնակիցները հաղորդել են նրան հիշատակը հավերժացնելու նոր միջոցի ՝ «Էլ Կոմանդանտեի» ձեռագրին նման տառատեսակի թողարկման մասին: «ChavezPro» տառատեսակը ստեղծվել է երիտասարդ հակակայսերականների խմբի կողմից՝ Չավեսի 60-ամյակին նվիրված համազգային միջոցառումների շրջանակներում:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Չավեսի տառերը շատ հայտնի են վենեսուլացիների շրջանում, քանի որ նա շատ անգամներ հանդես է եկել հեռուստատեսությամբ՝ տախտակների կամ թղթի վրա՝ քաղաքականությունը բացատրելու, գաղափարներ զարգացնելու ու համաձայնություն կնքելու նպատակով: Նրա ձեռագիրը զարդարում է շապիկներ, ամբողջ երկրում բազմաթիվ շինությունների պատերը:

Արեւմուտքի կողմից սատարվող ընդդիմադիրները իրենց դժգոհությունն են հայտնում Ուգո Չավոեսին աստվածացնելու եւ հասարակական կյանքում նրա անընդհատ ներկայությունը շեշտելու առիթով: Նրանք սա համարում են Չավեսին փոխարինած Նիկոլաս Մադուրոյի շղարշ, անցյալ տարի՝ քաղցկեղից Չավեսի մահանալուց հետո նախագահ էր ընտրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ