News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ղրիմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի խորհրդական Ռուստամ Թեմիրղալիեւը չի բացառում թերակղզում իսլամական բորսայի ստեղծման հնարավորությունը, եթե դրա աշխատանքը չհակասի օրենսդրությանը: Այս մասին տեղեկացնում է Газета.Ру-ն:

«Իսլամական բորսայի վերաբերյալ. եթե այն չհակասի դաշնային օրենսդրությանը, ուրեմն ես ոչ մի խնդիր չեմ տեսնում: Եթե նման նախաձեռնություն, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքից ներդրողների հետաքրքրություն կա՝ հաշվի առնելով ազատ առեւտրի գոտու շրջանակում Ղրիմի առանձնահատուկ կարգավիճակը, միանգամայն հնարավոր է, որ այդ ծրագիրը կարելի է հաջողությամբ իրականացնել»,- ասել է նա:

Իսլամական բորսաները հիմնականում գոյություն ունեն Ասիայի երկրներում: Ռուսաստանում այդպիսիք չկան: Դրանք աշխատանք են առաջարկում շարիաթի կանոնների համաձայն, որոնք արգելում են տոկոսով գումար տրամադրել, արգելված ապրանքների առեւտուր անել (օրինակ՝ խոզի միս եւ ալկոհոլ):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենը հայտնել է ԱՄՆ-ում մուսուլմանների հանդեպ ատելության «ահավոր» բռնկման մասին
Ատելության բռնկում մուսուլմանների դեմ ԱՄՆ-ում...
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Ֆրանսիան արգելել է դպրոցներում մուսուլմանական հագուստ կրել 
Դպրոցներում աշակերտներին կդիմավորեն, և նրանց կբացատրեն...
Չինաստանում հայտարարել են իսլամի չինականացման անհրաժեշտության մասին
Սինցզյան ինքնավար շրջան կատարած այցի ժամանակ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է տարածաշրջանում կայունության ամրապնդման ․․․
Ստոկհոլմում տեղի է ունեցել Ղուրանի այրման նոր ակցիա
Ակցիան տեղի է ունեցել Էնգբյուբադետ լողափին...
Շվեդիայի մայրաքաղաքում նորից պատրաստվում են այրել Ղուրանը
Ղուրանի այրումը նախատեսված է հուլիսի 31-ին...
Ամենաշատ