News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

2018թ. ամերիկյան գիտնականները՝ NASA-ի աջակցությամբ ,ծրագրում են նոր հեռադիտակ եւ բնակելի մոլորակների որոնման համար աստղադիտարան ստեղծել:

Տվյալ պահին Հոդդարի կենտրոնի գիտնականները տեխնիկական եւ կառուցողական հաշվարկներ են կատարում, շատ մանրամասներ դեռեւս գաղտնի են:

Սակայն հաջողվել է պարզել, որ հեռադիտակային հայելու մակերեւույթը կիրականացվի  հատվածավորված ածխաջրածնով, իսկ տրամագիծը առնվազն 10 մետր կկազմի, հաղորդում է TG Daily-ն:

Ակնկալվում է, որ տիեզերական տարածության հետազոտությունները կիրականցվեն աստղերի լույսից  պաշտպանվող բոլոր հնարավոր ալիքային դիապազոններում: Քանի որ Atlast-ի առաքելությունը շատ նուրբ է, ապա հատուկ նշանակություն է ձեռք բերում ստացված տվյալների հստակությունը:

Հեռադիտակի ծառայության ժամկետը 20 տարի է: Ընդ որում, նոր մշակումը թույլ կտա ամեն  5-7 արտադրել Atlast թարմացումը:

Այլընտրանքային հայեցակարգը անձնակազմի հետ տիեզերանավի դիտորդական կայանի նորացման եւ շահագործման համար օգտագործումն է :

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ