News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

5 երկրների բնակիչներ բրիտանացիներին համարում են «լավ շարժուձեւով հարբեցողներ», հաղորդում է The Independent-ը: Այդ մասին պարզվել է Բրազիլիայում, Հնդկաստանում, Գերմանիայում, Չինաստանում եւ ԱՄՆ-ում Բրիտանական խորհրդի պատերով իրականացված հետազոտության շրջանակներում անցկացված հարցման ժամանակ:

Հարցվածներին խնդրել են անվանել իրնեց կարծիքով Միացյալ Թագավորության բնակիչների ամենավատ եւ լավագույն կողմերը: Հարցվածների 27%-ը հայտարարել է, որ բրիտանացիների չափից շատ են ալկոհոլ օգտագործում, 23%-ը՝ որ նրանք «վատ սննդային սովորություններ ունեն»: Բացի այդ, հետազոտոթյան մասնակիցների խոսքով՝ Մեծ Բրիտանիայի բնակիչները «չափից դուրս ազգայնական հայացքներ ունեն», չգիտեն այլ մշակույթների մասին եւ անհանդուրժողականություն են ցուցաբերում այլ երկրների մարդկանց նկատմամբ:

Խոսելով բրիտանացիների լավագույն որակների մասին՝ հարցվածների 46%-ը նշել է լավ շարժուձեւն ու քաղաքավարությունը: Նշվել են նաեւ կրթված լինելը, ընկերասիրությունը եւ օրենքների նկատմամբ հարգանքը: Հնգյակը ավարտում է բրիտանացիների հումորի զգացումը, հաղորդումն է Gazeta.ru-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ