News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Առողջապահության, առեւտրի եւ սպասարկումների, տեխնոլոգիաների, արտաքին ձեւավորման եւ գովազդի ոլորտներում Երեւանի քաղաքապետարանի ծրագրերի բարելավման ու կատարված աշխատանքների թվային ցուցանիշների դրական միտումներ են նկատվում։ Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ներկայացրել է նշված ոլորտների կիսամյակային ամփոփ արդյունքները ։

2014 թվականին 49 տոկոսով ավելացվել է Երեւանի համայնքային բյուջեով առողջապահական ծախսերին հատկացված գումարը։ Այս տարի 165 մլն դրամ է ուղղվել Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների համար բուսարքավորումներ գնելուն եւ 3 համաբուժարաններում էլ՝ մասնակի նորոգում կատարելուն։ Բուժսարքավորումների համար նախատեսված 100 մլն դրամից մրցույթից հետո տնտեսվել է շուրջ 24 մլն-ը, 4 մլն դրամ էլ տնտեսվել է վերանորոգման 50 մլն արժողությամբ ծրագրի կատարումից։ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ քաղաքապետարանը սոցիալապես անապահով բնակչության համար առաջին անգամ տոմոգրաֆիայի 15 մլն դրամ արժողությամբ թանկարժեք համարվող բուժծառայություն է գնել, որից արդեն օգտվել է 59 քաղաքացի։

«Առողջապահական համակարգում դեռեւս խորհրդային ժամանակաշրջանից ժառանգած խնդիրներ ունենք, հետեւաբար եւ՝ շատ անելիքներ, որպեսզի կարողանանք մեր բնակրչությանը որակյալ եւ մատչելի առողջապահական ծառայություններ մատուցել։ Ցավոք, ունենք հիմնարկներ, որոնք շահագործման օրից ի վեր չեն նորոգվել, չեն համալրվել սարքավորումներով։ Ծրագրով ձեռք է բերվել 14 անուն բուժսարքավորում. սա, իհարկե, բավարար չէ, հետեւաբար, ծրագիրը շարունակական է»,- նշել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը։

2014թ. առաջին կիսամյակում Երեւանի քաղաքապետարանի ենթակայության հիվանդանոցային ծառայություններ մատուցող 8 բուժհաստատություններ է դիմել 10.974 քաղաքացի՝ 4 տոկոսով պակաս հաշվետու նախորդ ժամանակաշրջանի համեմատ։ Շտապօգնության սպասարկման կանչերի թվում հիվանդանոց տեղափոխվողների թիվը մեկ տոկոսով ավելացել է՝  113.272 կանչի դեպքում 21.333 հիվանդ։

Մայրաքաղաքում տարեկան կիսամյակային համեմատությամբ 3 տոկոսով ավելի է ծննդօգնության ցուցանիշը. Այս տարի Երեւանում արդեն 10.284 երեխա է ծնվել։

Անվճար դեղորայք ստացեղ քաղաքացիների թիվն էլ է ավելացել. 99.000՝  նախորդ առաջին կիսամյակի 96.450-ի դիմաց։ 

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության 23 համաբուժարաններ է դիմել 1 մլն 58 հազար 396 քաղաքացի։

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններ դիմելության նվազման համապատկերին ավելացել է քաղաքապետարանի կազմակերպած անվճար բուժսպասարկման ակցիաներից օգտվող քաղաքացիների թիվը, հետեւաբար, ակցիան առողջապահականից բացի, նաեւ սոցիալական նշանակություն ունի։ Գարնանային «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայով բուժհաստատություններ է դիմել 26.144 կին, ինչը նախորդ տարիների ցուցանիշները գերազանցել է 2-4 անգամ։ «Ձեզ համար, կանայք»-ն այս տարի ընդգրկել է գրեթե բոլոր ոլորտները։ Դավիթ Օհանյանը նշել է, որ քաղաքապետարանը պատրաստվում է հաջորդ ակցիային, որից, ի տարբերություն գարնանայինի, որից միայն կանայք էին օգտվում, կօգտվեն բոլորը:

«Օգոստոսի 1-ից մեկնարկում է «Երեւանյան ամառ» ծրագրի առողջապահական ենթածրագիրը, որը ներառում է վահանաձեւ գեղձի, սիրտ–անոթային հետազոտություներ եւ համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություններ։ Ամառային ակցիան նախեւառաջ ունենալու է կանխարգելիչ նշանակություն՝ այս հիվանդությունների  վաղ հայտնաբերելուն է ուղղված, անհրաժեշտության դեպքում նախատեսված է եւ բուժում»,- ներկայացրել է Երեւանի քաղաքապետի տեղակալը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ