News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել ԱՄՆ-ին օգտագործել իր ազդեցությունն ուկրաինական իշխանությունների նկատմամբ, որպեսզի Ուկրաինայի հարավ-արեւելքում դադարեցվի կրակն ու բանակցություններ սկսվեն:

Պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են Ժնեւում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ եւ Ուկրաինայի միջեւ ապրիլի 17-ին ամրագրված համաձայնություններին վերադառնալու անհրաժեշտությունը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նախարարն ու պետքարտուղարը նաեւ համաձայնել են ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւի դրույթները բարեխղճորեն իրագործելու անհրաժեշտության շուրջ, որոնք պահանջում են ապահովել իսկապես միջազգային եւ անկախ բնույթ մալազիական «Բոինգի» վթարի հետաքննության համար եւ դադարել մարտական գործողությունները դրա վթարի վայրում:

Ռուսաստանի արտգործնախարարի համաձայն՝ կարծիքներ են փոխանակել նաեւ սպառազինությունների վերահսկման համար, այդ թվում նաեւ միջին եւ փոքր հեռավորության հրթիռների չեզոքացման համաձայնության իրագործման ենթատեքստում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ