News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հուլիսի 29-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Կանադայի աշխատանքի եւ սոցիալական զարգացման նախարար, բազմամշակութայնության հարցերով նախարար Ջեյսոն Քենիին:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն իր գոհունակությունը հայտնեց

Հայաստանի եւ Կանադայի միջեւ հաստատված ջերմ բարեկամական հարաբերությունների եւ սերտ քաղաքական երկխոսության կապակցությամբ` միեւնույն ժամանակ կարեւորելով դրանց առավել զարգացումն ու խորացումը:

Ընդգծվեց կանադահայ համայնքի դերը` իբրեւ երկու երկրներին միացնող կարեւոր օղակի:

Բազմամշակութային համագործակցության համատեքստում նախարար Նալբանդյանն առանձնացրեց երկկողմ սերտ փոխգործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան միջազգային, տարածաշրջանային հարցերի լայն շրջանակի:

Նախարար Նալբանդյանն իր երախտագիտությունը հայտնեց Կանադայի կողմից 2004 թվականին Հայոց Ցեղասպանության ճանաչման կապակցությամբ: Նա ընդգծեց, որ Հայաստանում բարձր են գնահատում Կանադայի Վարչապետ Սթիվեն Հարփերի` Ապրիլ 24-ի ամենամյա ուղերձները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ