News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել «Բանկ Մոսկվի»-ի, «ՎՏԲ»-ի եւ «Ռոսսելխոզբանկ»-ի նկատմամբ: Այդ մասին հաղորդում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը:

ԱՄՆ-ի քաղաքացիներին կամ ԱՄՆ-ի տարածքում գտնվող անձանց արգելվում է ֆինանսավորել կամ այլ գործարքներ իրականացնել այդ բանկերին 90-ից ավել ժամկետով վարկերի տրամադրման առնչությամբ: Պատժամիջոցները չեն վերաբերում այդ բանկերի հետ նոր գործարքներին կամ այլ հաստատություններին, որտեղ դրանք մասնաբաժիններ ունեն, հաղորդում է «Forbes»-ը: ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում է նաեւ Միավորված նավաշինարարական ընկերությունը(«ՕՍԿ»):

Հուլիսի 17-ին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանեցին «Նովատեկի», «Ռոսնեֆտի», «Վնեշէկոնոմբանկի» եւ «Գազպրոմբանկի» նկատմամբ: Սահմանափակումների ներքո հայտնվեցին «Ալմազ-Անտեյ» ընկերությունն ու «Կալաշնիկով» կոնցերնը, «Իժմաշ» ՀԿ-ն, «Բազալտ» Հկ-ն, «Ուրալվագոնզավոդը», «Ռադիոէլեկտրականա տեխնոլոգիաներ» ԲԲԸ-ն, «Սոզվեդիե» կոնցերնը, Մեքենաշինության ՀԿ-ն, «Սարքաշինության կոնստրուկտորական բյուրոն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ