News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հիրոսիմայի վրա ատոմային ռումբ գցած անձնակազմի 12 ադամներից ողջ մնացած ամենավերջին մարդը մահացել է Ջորջիայում 93 տարեկան հասակում:

Թեոսոր Վան Քիրքը, որը հայտնի է «Հոլանդացի» մականվամբ, այդ ժամանակ 24 տարեկան էր, դարձել է  Enola Gay ռմբակոծիչի շտուրմանը, որը եւ ճապոնական «Փոքրիկ» ծածկագրային անվանմամբ քաղաքի վրա 4 տոննա կշռող ուրանայի ռումբն էր գցել:

Այդ ատոմային ռումբը գցելու արդյունքում 1945թ. օգոստոսի 6-ին վայրկենապես մոտ 78 հազար մարդ է մահացել, ավելի ուշ մահացածների թիվը գերազանցել է 140 հազարը: Երեք օր անց ամերիկացիները եւ մեկ ռումբ են գցել Նագասակի քաղաքի վրա, որի արդյունքում 80 հազար մարդ է զոհվել:

Վան Քիրքն ասել է, որ «չի զղջում» այդ առաքելության համար՝ վկայակոչելով, որ այն օգնել է ավարտել Երկրորդ համաշխարհային պատերազմը:

«Ես չեմ հապարտանում Հիրոսիմայում սպանվածներով, սակայն ինչպե՞ս կարելի էր այլ կերպ հաղթել պատերազմը: Պետք է համոզված լինել, որ պատերազմը հաղթանակելու է եւ բոլոր հնարավորություններն օգտագործել այն հնարարորինս եւ նվազագույն զոհերով արագ վերջացնելու համար», ասել է Վան Քիրքը՝ իռ թռիչքի մասին պատմելով Der Spiegel գերմանական ամսագրին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ