News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները 2015 թվականի ապրիլի 24-ին Անկարայում պետք է ճշմարտության աներկբա եւ պարտադրող ձայնը լինի: Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նախագահ Բարաք Օբամայի կողմից Ջոն Բասի թեկնածության առաջադրման առիթով հայտարարել է Հայ Դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

«Հայ Դատի հանձնախումբը չի կարող սատարել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջոն Բասի թեկնածությունը՝ հիմնվելով Կոնգրեսում նրա ելույթների վրա, որոնք Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախագահ Օբամայի խախտած խոստումի մասն են եւ ավելի են ամրապնդում ԱՄՆ կառավարության վրա Թուրքիայի «բերան փակող» քաղաքականությունը»,- հայտարարել է Արամ Համբարյանը, հաղորդում է Asbarez-ը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Բասի թեկնածությունը պետք է քվեարկության դներ հուլիսի 29-ին: Հայ Դատի գրասենյակի տնօրենը նաեւ անընդունելի է համարել փաստը, որ «Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ Օբամայի խոստման դրժումից վեց տարի, իսկ Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրություններից հրաժարվելուց հինգ տարի անց, ավելին՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցից մեկ տարի առաջ ԱՄՆ դեսպանի թեկնածուն Հայոց Ցեղասպանության մասին կոնգրեսականների հարցերին պատասխանել է թուրքական ժխտողական հռետորաբանությամբ՝ վկայակոչելով «ընդհանուր պատմության» մասին բարբանջանքը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ