News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Աշխաբադում Թուրքմենստանի նախագահ Կուրբանգուլի Բերդիմուհամեդովի հուշարձանն են կանգնեցնելու: «Хроника Туркменистана» պարբերականի տեղեկացմամբ, քանդակագործ Սարագտ Բաբաեւը շուտով ավարտելու է հանրապետության երկրորդ նախագահի՝ 5 մետր բարձրությամբ հուշարձանի աշխատանքները: Այն, ամենայն հավանականությամբ, բացվելու է սեպտեմբերին:

Հուշարձան կառուցելու որոշումն ընդունվել է հուլիսի 25-ին, Թուրքմենստանի նախարարների կաբինեսի նիստի ժամանակ: Երկրի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովը դիմել է պետության ղեկավարին՝ խնդրելով թույլ տալ «թուրքմենական մայրաքաղաքի հիասքանչ անկյուններից մեկում կանգնեցնել «Արկադագի» հուշարձանը (թարգմ.՝ «հովանավոր». Կուրբանգուլի Բերդիմուհամեդովի պաշտոնական տիտղոսը)»: Նախագահը չի մերժել:

Պարբերականը նշում է, որ արդեն պատրաստ են նաեւ նախագահի կիսանդրիները, որոնք առաջիկայում հայտնվելու են բոլոր պաշտոնյաների աշխատասենյակներում:

Հանրապետության նախկին ղեկավար Սափարմուրադ «Թուրքմենբաշի» Նիյազովի անունը հավերժացվել է դեռեւս նրա կենդանության օրոք: Лента.Ру-ի փոխանցմամբ, նրա անունով են կոչվել փողոցներ, հրապարակներ, թատրոններ, զբոսայգիներ եւ նույնիսկ օդանավակայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ