ԳՖՀ-ը դեմ է Դաշինքի արեւելաեւրոպական անդամների տարածքում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ընդլայնմանը:
Երկրի կառավարությունը կարծում է, որ կարելի է հրաժարվել Արեւելյան Եվրոպայում «զորքերի զգալի քանակության երկարաժամկետ տեղակայումից», հաղորդել է նախարարների վարչակազմը «Միություն-90» / «կանաչներ» խմբակցության հարցմանը դեռեւս չհրապարակված պատասխանում:
Արեւելյան Եվրոպայում Դաշինքի զորքերի տեղակայումից հրաժարումը «համաձայնեցվում է Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնադիր ակտով», ընդգծվում է պատասխանում: Դրա փոխարեն ԳՖՀ հանդես է գալիս այն պայմանների ստեղծմամբ, որոնք թույլ կտան անհրաժեշտության դեպքում շատ արագ մտցնել ՆԱՏՕ -ի զորքերը, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ վկայակորչելով Westdeutsche Allgemeine Zeitung թերթին:
Ուկրաինական իրավիճակով պայմանավորված՝ Լեհաստանը եւ բալթյան երկրները կոչ են արել իրենց երկրների տարածքում հնարավության դեպքում Հյուսիսատլանտյան դաշինքի զգալի քանակությամբ ստորաբաժանումներ տեղակայել: