Հուլիսի 29-ին ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «LEXUS GX-470» մակնիշի ավտոմեքենան ժամը 19.00-ի սահմաններում Արմավիր-Երեւան ճանապարհի 3-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել հեծանվորդ` 1996 թ. ծնված Ռազմիկ Ավետիսյանին, որը տեղում մահացել է:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Արմավիրի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: