News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուսների 31%-ը խոստովանել է, որ նրանք հանգստի ժամանակ հանդիպած անծանոթ մարդու հետ երբեւէ սիրավեպ են ունեցել, պարզվել է Momondo ծառայության կողմից 12 երկրների 12 հազար մարդկանց շրջանում անցկացված հարցման արդյունքում:

Այդ ցուցանիշով ռուսներին գերազանցել են միայն Նորվեգիայի (33%) եւ Իտալիայի (32%) բնակիչները:

Հարցվածների մեծ մասը պատմել են, որ հանգստի կամ արձակուրդների ժամանակ նրանք ավելի կենսուրախ են դառնում:

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ տղամարդկանց շրջանում լիբիդոյի աճի մասին հիշատակել են հարցվածների 30%-ը եւ կանանց շրջանում՝ միայն 19%-ը:

Սակայն, ինչպես նշվում է, ստացված տվյալների համաձայն, ռուսների կուրորտային սիրավեպերի միայն 5% է հարսանիքով պսակվել:

Պատահական ուղեկիցների հետ իրենց հարաբերությունները հեշտությամբ են օրինականացնում ԱՄՆ եւ Հոլնադիայի բնակիչները: Այս ասպեկտում հետաքրքիր է, որ ամերիկացիները ամենահազվադեպն են ռոմանտիկ հարաբերություններ ունենում հանգստի ժամանակ՝ ընդամենը 18%-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ