News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արգենտինական դատարանը ամուսնալուծության խնդրանքով դիմած զույգին պարտավորեցրել է դատարան ներկայանել երկու երեխաների հետ եւ կարդալ Անտուան դե Սենտ-Էքզյուպերի աշխարհահռչակ «Փոքրիկ իշխանը», ինչպես նաեւ բարոյագիտության եւ բարոյականության մասին այլ գրականություն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով արգենտինական DyN պարբերականին:

Որոշումը կայացվել է ընտանեկան հարցերով դատավոր Ռոսարիո Ռիկարդո Դուտոյի կողմից: Դատավորը կարծում է, որ իրար հետ շփվել չցանկացող ամուսինների վարքագծից տուժում են նրանք 13 եւ 6 տարեկան երեխաները: (Ամուսնալուծությունից հետո երեխաներից մեկը մնացել է մոր մոտ, մյուսը՝ հոր):

Դատարանը վճռել է, որ մեկ ամսվա ընթացքում ծնողները պետք է դատարան ներկայանան եւ հատուկ աշխատակցի վերահսկողությամբ մեկ ժամվա ընթացքում կարդան, մասնավորապես «Փոքրիկ իշխանը» եւ «Երեխաների իրավունքների կոնվոնցիայի» տեքստը: Նման կերպ, դատավորի կարծիքով, հայրն ու մայրրը «կսկսեն ավելի լավ հասկանալ իրենց երեխաներին, նրանց մեջ անհատականություն տեսնել, ինչը անհրաժեշտ նվազագույն պայման է վերջիններիս դաստիարակության եւ կրթության համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ