News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի բնակիչ Թեդ Սմիթն իր շան հետ որսի ժամանակ խոշորագույն սեւ գետնասունկն է հայտնաբերել: Սունկը 1.172 կգ է կշռել:

Kedem-ի փոխանցմամբ, գետնասունկը Թեդից 2.500 դոլարով գնել է շեֆ-խոհարար Ռոբին Մյուրեյը:

Այս սունկն Ավստրալիայում ռեկորդային հայտնագործություն է համարվում, բայց՝ ոչ համաշխարհային ռեկորդ, քանի որ խոշորագույն՝ 1.3 կգ-անոց գետնասունկը հայտնաբերել են 2012 թվականին, Ֆրանսիայում:

Սակայն սունկի այսքան բարձր գինը ոչինչ է Իտալիայում հայտնաբերված սպիտակ գետնասունկի գնի համեմատ: Ալբայում կայացած աճուրդում Ասիայից գնորդը 950 գրամ կշռող սպիտակ գետնասունկի համար 120 հազար դոլար է վճարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ