News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սոցիալական ու ֆինանսական հավասարության պայմաններում կանանց մոտ բարելավվում է հիշողությունը, իսկ տղամարդկանց մոտ նվազում են մաթեմատիկական ունակությունները:

Ավստրիայի, Ավստրալիայի, Նորվեգիայի եւ Շվեդիայի գիտնականները հետազոտություն են իրականացրել՝ համեմատելով տղամարդկանց եւ կանանց ճանաչողական ունակությունները: Տվյալները ստացվել են տարբեր երկրների մինչեւ 50 տարեկան երկու սեռի 30 հազար բնակիչների շնորհիվ:

Համաձայն տվյալների, սոցիալական հավասարության պայմաններում ապրող, ինչպես նաեւ լավ վաստակելու հնարավորություն ունեցող կանայք բացառիկ հիշողությամբ են օժտված: Միեւնույն ժամանակ, կանանց հետ մրցակցել հարկադրված տղամարդկանց մոտ մաթեմատիկական ունակությունների նվազեցում է նկատվել, հաղորդում է Informing-ը:

Գիտնականներն ընդգծել են, որ նրանց հետազոտությունների արդյունքները չեն սահմանափակվում նմանատիպ եզրահանգումներով, քանի որ վերլուծությունը դեռ չի ավարտվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ