News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2014 թվականին 800 հրդեհ է գրանցվել, ինչի հետեւանքով այրվել է մոտ 855 հա տարածք: Մեծ եւ երկարատեւ անտառային հրդեհներ այս տարի չեն եղել: Այս մասին լրագրողներին ասաց ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության արտակարգ իրավիճակների արձագանքման բաժնի պետ Արթուր Ոսկանյանը:

Տարին, իհարկե, դեռ ավարտված չէ, եւ հրդեհների վտանգը արդիական է լինելու մինչեւ սեպտեմբերի 30-ը, սակայն, Արթուր Ոսկանյանի կարծիքով, այս տարվա հրդեհների թիվը ամեն դեպքում ավելի փոքր է՝ նախորդ տարիների համեմատ:

Մասնավորապես, 2011 թվականին գրանցվել է 2699 հրդեհ, 2012 թվականին՝ 1404 հրդեհ, իսկ 2013-ին՝ 1399:

Հրդեհների քանակի նվազումը երկրում, Արթուր Ոսկանյանի կարծիքով, պայմանավորված է տեղումների քանակությամբ: Բացի այդ, հաճախակի հրկիզվող տարածքներն այսօր աշխատում են մշակել եւ խնամել: Մեծ դեր է խաղում նաեւ իրազեկումը՝ ծառայությունն աշխատում է տեղեկատվություն տարածել հրդեհներից խուսափելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Քեթիում բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 6 վիրավոր
Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը...
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով
Մայիսի 14-ին պաշտպանական կողմը հանդես կգա ճառով…
22-ամյա երիտասարդը Արտաշատի շտապօգնության շենքի դիմաց վիճել, ապա մարմնական վնասվածքներ է հասցրել բժշկին և վարորդին
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից Հապետ Խ․-ն ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է ՀՀ Քննչական…
Զենքի գործադրմամբ խուլիգանություն՝ Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ
Դեպքի հանգամանքները, առերևույթ խուլիգանություն կատարած անձանց ինքնությունները պարզելու, ինչպես նաև դեպքի ականատեսներին հայտնաբերելու...
Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
Գործի հետ կապված մինչև հիմա Ոստիկանությունից կամ իրավապահ համակարգի որևէ այլ մարմնից բուժակին չեն էլ զանգել․․․
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք. գրանցվել է 12 ավտովթար, վիրվորվել է 18 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Ամենաշատ