News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ամերիկացի ուսանող Ջեսի Գրեյնջերը աճուրդի է հանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից ստացված նամակը, որպեսզի վճարի համալսարանի ուսման վարձը:

Դեռ 2011թ-ին Գրեյնջերը Օբամային նամակ էր գրել, որտեղ պատմել է իր կյանքի մասին: Երիտասարդի խոսքով՝ 13 տարեկանում նա որբ է մնացել իր խորթ մոր մահից հետո:

Երիտասարդին բախտ է վիճակվել ընկնել լավ ընտանիք Հարավային Կարոլինայում, որի շնորհիվ նա ավարտել է քոլեջը: Սակայն երբ Գրեյնջերը ընդունվել է համալսարան, անհրաժեշտ էր վճարեկ ուսման վարձը, որի համար 10 հազաև դոլար չի բավարարել

Իր նամակում ուսանողը նախագահին խնդրել է օգնել իրագործել երազանքը: Ի պատասխան՝ նախագահը շնորհակալություն է հայտնել Գրեյնջերին դիմելու համար: «Լավագույն պատասխանը, որ ես կարող եմ քեզ տա, ուսումն ավարտելն է: Ես հպարտանում եմ քեզնով», - գրել է Օբաման:

Այժմ, երեք ամիս անց, ուսման վարձը վճարելու համար Գրեյնջերը որոշել է 9,5 հազար դոլարով նամակը վաճառել , հաղորդում է Lenta.ru-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ