News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում Gulf ընկերության նավթաբազայում հրդեհի արդյունքում առնվազն 40 պահուստարան է այրվել, 12 ավտոմեքենա պայթել է: Այս մասին տեղեկացրել է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Գիորգաձեն: Նրա խոսքով, Թբիլիսիի Գլդանի շրջանն աղետից է փրկվել, քանի որ եթե պահուստարանները պայթեին, կընդգրկեին շրջանի ամբողջ տարածք:

«Աղետը կարող էր ավելի մասշտաբային լինել: Փրկարարական ջոկատներից մեկը կարողացել է կանխել պահուստարանի պայթյունը: Վտանգ կար, որ կրակը կհասնի նաեւ այլ մեքենաների: Պայթյունից 5 րոպե անց դեպքի վայր է ժամանել հրշեջ ծառայության առաջին ավտոմեքենան: 40 րոպե անց կրակը տեղայնացվել է»,- Գիորգաձեի խոսքերն է մեջբերում Грузия Online-ը:

Պաշտոնյայի խոսքով, դեպքի վայրի հարեւանությամբ ավտոպահեստամասերի խանութ եւ սպասարկման կետ կա, որտեղ էլ կանգնած են եղել մեքենաները:

Գիորգաձեն նշել է, որ պայթյունի պատճառների մասին տեղեկություններ առայժմ չունի: Փաստի առիթով հետաքննություն է կատարվում:

Հրդեհի արդյունքում թեթեւ տուժել է մեկ մարդ: Բժիշկները նրան օգնություն են ցուցաբերել տեղում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ