News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների եւ բռնի տեղահանվածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովը կրկին փորձում է ճնշում գործադրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի վրա (ԿԽՄԿ):

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, հուլիսի 30-ին նա կրկին հանդիպել է ԿԽՄԿ-ի ադրբեջանական պատվիրակության ղեկավար Դենիզ Դուրանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է ԼՂՀ Քարվաճառի շրջանում ձերբակալված Դիլհամ Ասքերովի եւ Շահբազ Գուլիեւի, ինչպես նաեւ Հասան Հասանովի մարմինը վերադարձնելու հարցը:

«ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության ղեկավարին լուրջ նախազգուշացում անելով՝ Ա.Հասանովը հայտարարեց, որ Հասան Հասանովի մարմինը վերադարձնելու եւ պատանդառված անձանց ազատ արձակելու շուրջ աշխատանքը պետք է ավելի ակտիվացնել»,- գրում է աղբյուրը եւ հավելում. «Ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ այս ամենը խորացնում է միջազգային կազմակերպությունների հանդեպ երկրի հասարակության, այդ թվում՝ բռնի տեղահանվածների անվստահությունը»:

Հաղորդվում է նաեւ, որ հանդիպմանը մասնակցել է Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրուդին Սադիգովը: Հատկանշական է, որ հարցն այդ հանձնաժողովում չի քննարկվում, իսկ նրա ներկայացուցիչը պարզապես ներկա է լինում հանդիպմանը:

Հիշեցնենք, որ խոսքն ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի անդամների մասին է: Խմբի ձերբակալված երկու անդամներին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ