News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Չինաստանը հայտարարել է մոտակա 5 տարիների ընթացքում քաղաքներում գյուղական բնակչության վերաբնակեցման մտադրության մասին: Սա կդառնա ըստ բնակության վայրի քաղաքացիների գրանցման համակարգի բարեփոխման փուլերից մեկը:

Այժմ քաղաքում գրանցում ստանալու անհնարինության պատճառով տասնյակ միլիոն մարդիկ ապօրինի միգրանտների կարգավիճակում են հայտնվել եւ չեն կարող քաղաքում գործող սոցիալական արտոնություններից օգտվել:

Չինաստանի իշխանությունները կարծում են, որ 2020թ.-ին ընդառաջ,  քաղաքային բնակչությունը երկրի ողջ բնակչության 60%-ը կկազմի: 2010թ. Չինաստանի քաղաքային բնակչությունը կազմել է 669,5 մլն մարդ (ողջ բնակչության մոտ 50%):

Քաղաքային բնակիչների թվի ավելացումը, չինական կառավարության կարծիքով, կխթանի տնտեսական աճը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Քաղաքային գրանցում ստանալու սահմանափակումները կգործեն 5 միլիոնից ավելի բնակչություն ունեցող մեգապոլիսներում, ինչպես Պեկինը կամ Շանհայը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ