News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մի շարք ռուսաստանյան բանկերի, այդ թվում` ՎՏԲ Բանկ ԲԲԸ հանդեպ ԱՄՆ կողմից կիրառված պատժամիջոցների վերաբերյալ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ՎՏԲ-Հայաստան Բանկն աշխատում է սովորական ռեժիմով` տրամադրելով վարկային եւ ավանդային գործառնությունների ողջ տեսականին, ներառյալ նաեւ դրամական միջոցների փոխանցման գործարքները եւ բանկային քարտերի օգտագործումը:

«Կիրառված պատժամիջոցները ոչ մի կերպ չեն անդրադառնա ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների վրա. բանկը շարունակելու է տրամադրել ծառայությունների ողջ տեսականին եւ կատարել պարտավորությունները ողջ ծավալով եւ բոլոր այն արժույթներով, որոնցով աշխատում էր մինչ այդ: Visa и Mastercard ընկերությունների ներկայացուցիչներն արդեն հաստատել են, որ բանկի պլաստիկ քարտերը նույնպես կարելի է օգտագործել առանց սահմանափակումների ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ արտասահմանում:

Ներկայացնում ենք նաեւ ՎՏԲ Բանկ ԲԲԸ պաշտոնական դիրքորքշումը:

«ՎՏԲ-ն ափսոսանքով ընդունեց ամերիկյան իշխանությունների որոշումը, որը սահմանափակում է կապիտալ ներգրավելու բանկի հնարավորությունը: Մեր կարծիքով, այն բացարձակ ոչ ադեկվատ է, քանի որ ՎՏԲ-ն խստորեն կատարում է բոլոր օրենսդրական նորմերը, այդ թվում նաեւ ԱՄՆ կարգավորող մարմինների պահանջները, ինչի մասին նրանք լավագույնս տեղեկացված են: Այսպիսով, մենք դիտարկում ենք այս որոշումը որպես բացառապես քաղաքական շարժառիթներ պարունակող, անարդար, իրավական հիմքերին հակասող եւ երկկողմանի տնտեսական վնաս հասցնող: ՎՏԲ-ն համակարգ ձեւավորող ռուսաստանյան ուժեղ վարկային ինստիտուտ է լայն միջազգային ներկայությամբ եւ կայուն ֆինանսական դիրքով: Չնայած ԱՄՆ խտրական որոշումներին` ՎՏԲ-ն կատարելու է իր բոլոր պարտավորությունները բաժնետերերի, հաճախորդների ու ներդրողների հանդեպ:

Կապիտալի շուկայի հասանելիությունը ՎՏԲ-ի համար սահմանափակելու ԱՄՆ որոշումը չի անդրադառնա բանկի գործունեության ու վարկունակության վրա: ՎՏԲ-ն համաշխարհային ներդրողների շրջանում լավ համբավ է վայելում: Մենք վստահ ենք, որ անհրաժեշտության դեպքում կկարողանանք ներգրավել ռեսուրսներ»,-ասված է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Յունիբանկը 4,1 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը (ֆոտո)
Տարվա ընթացքում Յունիբանկը  մեծ ուշադրություն է հատկացրել  նաև բիզնեսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը...
Բիզնեսի վերաֆինանսավորման հատուկ առաջարկ՝ Բիբլոս Բանկ Արմենիայից
Ֆինանսավորումը և արտոնությունները տրամադրվում են թե՛ գրավով, թե՛ անգրավ վարկերը Բիբլոս Բանկ Արմենիա տեղափոխելիս...
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ամենաշատ