News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


ԱՄՆ-ի հյուսիսում երկու կին հրաշքով ողջ են մնացել իրենց ընդառաջ եկող գնացքի տակ «սուզվելուց» հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Միջադեպը տեղի է ունեցել Բլումինգթոն քաղաքի մոտակայքում(Ինդիանա նահանգ): Կայանք քայլում էին լճի վրայի երկաթուղային կամրջով, երբ տեսել են իրենց վրա եկող գնացքը: Տեսնելով կանանց՝ մեքենավարը պակասացրել է արագությունն ու մի քանի անգամ ազդանշան տվել, սակայն կանգնեցնել գնացքն այդ արագության ներքո անհնար է եղել:

Կանայք փորձել են առաջ վազել, սակայն հասկացել են, որ չեն կարող թաքնվել գնացքից. Կամրջի երկարությունը 152.5 մ է, բարձրությունը՝ ավելի քան 24 մ: Այդ ժամանակ կանացից մեկը պառկել է ռելսերի վրա, մյուսը հետեւել է նրա օրինակին:

Մի քանի վայրկյան անց գնացքն անցել է նրանց վրայով: Կանայք որեւէ լուրջ վնասվածք չեն ստացել եւ այն բանից հետո, երբ գնացքն անցել է, արագ թաքնվել են դեպքի վայրից: Գնացքի մեքենավարը կապ է հաստատել ոստիկանության հետ եւ հաղորդել կատարվածի մասին: Կանանց անձը պարզել են, նրանց դեմ հարուցվել է քրեական գործ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ