Samsung ընկերությունը դիմել է USPTO-ին կլոր թվացույցով «խելացի» ժամացույցների միանգամից մի քանի արտոնագրային դիմումներով: Նրա կողմից նախկինում թողարկված բոլոր մոդելներում, ներառյալ՝ Gear 2 Neo եւ Android Wear-ի հետ նոր Gear Live-ը էկրանը ուղղանկյուն է:
Արտոնագրերում նկարագրված սարքերը մեկը մյուսից առանձնանում են էկրանի թեքությամբ, հաղորդում է «Վեստին» http://hitech.vesti.ru/
Արտոնագրման դիմումները Samsung-ի կողմից տրվել են դեռ անցյալ տարվա մարտին վաճառքում տապալված Galaxy Gear-ին փոխարինելու եկած Gear 2 եւ Gear 2 Neo մոդելները թողարկելուց առաջ: Ընկերությունը հրաժարվեկ էր Android օպերացիոն համակարգից՝ հօգուտ սեփական Tizen պլատֆորմի: