News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Խորը ջրերում բնակվող ութոտնուկը 4 տարի եւ 5 ամիս թուխս է նստել՝ այդպիսով կենդանական աշխարհում ռեկորդ սահմանելով:

Բնապահպաններն առաջին անգամ ութ ոտքերով նվիրված մորը հայտնաբերել են 2007 թվականին, Կալիֆորնիայի ափամերձ ժայռերից մեկի մոտ, Մոնթերեյ կանյոնում:

Մեկ ամիս անց նա 1.4 կմ խորությամբ շուրջ 160 ձու է դրել եւ թուխս նստել: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, այդ 4 տարիների ընթացքում բնապահպանները բազմիցս այցելել են ութոտնոկին:

Հետազոտողները նշում են, որ ութոտնուկի այդ աննախադեպ պահվածքը սառը ջրին հարմարվելու հետեւանք է: Երկարատեւ թուխս նստելու նախորդ ռեկորդը՝ 1 տարի եւ 8 ամիս, սահմանել էր հսկա ծովախեցգետինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ