News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) շրջանակում հասունացել է Զարգացման բանկ ստեղծելու անհրաժեշտությունը: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, ՇՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Հասունացել է կազմակերպության ծրագրային գործունեության՝ ֆինանսական ուղեկցության մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը: Մեր ֆինանսիստներն առավելապես արդյունավետ են համարում տարածաշրջանում հաջողությամբ գործող Եվրասիական զարգացման բանկի հիմքի վրա ՇՀԿ-ի Զարգացման բանկի հիմնադրման սխեման: Մենք քննարկում ենք այդ տարբերակը բոլոր գործընկերների հետ»,- տեղեկացրել է նախարարը:

Ռուսաստանցի դիվանագետի խոսքով, տնտեսական ոլորտում ՇՀԿ-ին հաջողվել է նկատելի արդյունքների հասնել:

«ՇՀԿ-ի հաջողությունների ցանկում կարելի է ներառել կազմակերպության անդամ պետությունների, դիտորդների եւ գործընկերների մասնակցությամբ Էներգետիկ ակումբի թողարկումը: Այն բաց եւ հեռանկարային հարթակ է էներգետիկ անվտանգության հարցերի քննարկման, էներգառեսուրսներ արտադրողների, առաքողների եւ սպառողների միջեւ կապեր ստեղծելու համար»,- ամփոփել է Սերգեյ Լավրովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
Բանկի աջակցությամբ հանրայնացրել ենք մեր խմբերի մի շարք ելույթներ, որոնց թվում նաև Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մեր համերգները...
Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Բանկի հյուրընկալ տաղավարում մեր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ազատ աշխատատեղերին և Ամիօ թիմին միանալու հնարավորություններին...
Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին
Գործընթացը բավականին պարզ է. հավելվածում պետք է ընտրել «Քարտից քարտ փոխանցումներ» բաժինը, նշել գումարը ստացողի քարտի համարը...
Ամենաշատ