Նորագավթի 1-ին փողոցի թիվ 6 տան դիմաց, հուլիսի 30-ին, ժամը 13.30-ին, իրար են բախվել «ՄԱԶ» եւ «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՄԱԶ»-ի վարորդն ու «ԶԻԼ»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: