News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ի պատասխան կանանց տրված հասարակության մեջ չծիծաղելու փոխվարչապետ Բյուլենթ Առընչի խորհրդին՝ թուրք կանայք համացանցում բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք տեղադրել են իրենց ժպտացող «սելֆիները»: Ցանցում ավելի քան 300 հազար նմանատիպ լուսանկար է հայտնվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչի հայտարարությունը, որտեղ նա կոչ էր անում կանանց ավելի քիչ ծիծաղել, ինչպես նաեւ քննադատության էր ենթարկել հեռուստասերիալները, քննադատության է արժանացել ընդդիմադիր կուսակցությունից նախագահի թեկնածու Էքմելեդին Իհսանօղլուի կողմից: «Մեր երկիրը ամենի առաջ մեր կանանց ծիծաղի կարիքն ունի», - հայտարարել է նախագահի թեկնածուն:

Հիշեցնենք, որ երկրի փոխվարչապետը թուրք կանանց խորհուրդ էր տվել լինել խիստ եւ դաստիարակված: Ի պատասխան՝ սոցիալական ցանցերի օգտատերերը նրան խնդրել են դադարել բարոյականության մասին ելույթներ ունենալ՝ հիշեցնելով վարչապետ Էրդողանի եւ նրա շրջապատի շուրջ հասունացած կոռուպցիոն սկանդալի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ