News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանում գործող 14 տարվա արգելքից հետո աշխարհի խոշորագույն կորպորացիաներից մեկը՝ Microsoft-ը, վաճառքի է հանելու Xbox-ը: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում կատարելով The Hindu-ին:

Նոր խաղային համակարգը՝ The Xbox One-ը, գնորդների համար հասանելի կլինի արդեն սեպտեմբերի 23-ից: Xbox-ի մարքեթինգի տնօրեն Յուսուֆ Մեհդիի տեղեկացմամբ, նորույթի գինը շուրջ 3.000 յուան է (600 դոլար):

Խաղային համակարգերը վաճառվելու են բջջային կապի China Telecom օպերատորի միջոցով: Լրատվամիջոցների տեղեկություններով, China Telecom-ի գործարքը Microsoft-ի համար հասանելի կդարձնի 104 մլն բաժանորդների ցանցը:

Xbox-ի նախնական պատվերներն արդեն ընդունվում են չինական JD.com առցանց-խանութում:

Հատկանշական է, որ Xbox One-ը դառնալու է խաղային առաջին համակարգը, որը վերջին 14 տարվա ընթացքում վաճառվելու է չինական շուկայում: 2000 թվականի սկզբին Պեկինն արգելել էր դրանց վաճառքը, քանի որ, իշխանությունների կարծիքով, դրանք բացասաբար են անդրադառնում երիտասարդության բարոյաէթիկական զարգացման վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ