News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եթե Ուկրաինայի հետ դիմադրության ընթացքում պուտինյան Ռուսաստանը զինված ուժեր օգտագործի, ապա Հայաստանի դեպքում կօգտագործի Բաքվին՝ որպես «կատաղած շան»: Այսօր՝ հուլիսի 31-ին, մամուլի ասուլիսին նման կարծիք հայտնեց նախագահի նախկին թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը՝ համեմատելով Հայաստանի եւ Ուկրաինայի քաղաքական գործընթացները:

 «Սակայն դա մեզ չպետք է վախեցնի: Հակառակը, հետեւելով այն ամենին, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, Հայաստանի իշխանությունները պետք է ճիշտ հանգումներ անեն եւ համապատասխան քայլեր ձեռնարկեն», - նշեց Հայրիկյանը:

Անդրադառնալով Ուկրաինայում սրացող ճգնաժամին՝ Հայրիկյանն ընդգծեց, որ չնայած մարդկային կորուստներին, երկիրը անպայմանորեն հաղթանակած դուրս կգա այս իրավիճակից, քանի որ ուկրաինացիները պայքարում են ճշմարտության եւ ազատ ընտրության իրացման իրավունքի համար:

«Մենք պետք է հասկանանք, որ հիմա պետք է տանենք ժամանակավոր դժվարությունները,արժանի ապագա ունենու համար», - եզրափակեց Հայրիկյանը՝ եւս մեկ անգամ պնդելով, որ հանրապետությունը կրկին պետք է եվրոպական զարգացման ուղղություն վերցնի:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ