News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ֆիննական մայրաքաղաքում  բազմաթիվ հետաքրքիր եւ անսովոր միջոցառումներ են իրականացվում: Դրանցից մեկը «Բաց երկնքի տակ ընթրինքն» է:

Օգոստոսի 7-ին, ժամը 19:00-ից մինչեւ 22:00 բոլոր ցանկացողները կարող են սեղան նստել քաղաքի գործնականում ցանկացած տեղում. Անհրաժեշտ է ուտելիք վերցնել  եւ պատրաստ լինել կիսվել հարեւանի հետ:

Այդ միջոցառումն առաջին անգամ անց էր կացվել անցյալ տարվա ամռանը քաղաքի օրվա տոնի շրջանակներում: Այն լայն տարածում ստացավ եւ հետո մի քանի անգամ կրկնվեց Հելսինկի եւ Յուվյասկյուլյա քաղաքներում, հաղորդում է Travel-ը:

Ինչպես նշվում է, օգոստոսյան «ընթրիքը», ի տարբերություն նախորդների, տեղերի սահմանափակումներ չի ունենա. այժմ սեղանը կարելի փռել ցանկացած փողոցում, այգում կամ բակում. կարեւորը չփակվի երթեւեկելի հատվածը:

Նաեւ կլինեն ինտերակտիվ քարտեզներ, որոնք ցույց կտան՝ խնջույքի համար ո՞ր տեղերն են զբաղեցված եւ քանի՞ մարդ է այդտեղ դիմել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ