News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բարենպաստ եղանակային պայմանների  դեպքում հուլիսի 16-ին մեկնարկած Մ-4, Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն օգոստոսի վերջին:

Տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունիցն հայտնում են, որ ճանապարհի ամբողջ երկայնքով՝ 7480 գծամետրի վրա, աշխատանքներն իրականացվում են նոր տեխնոլոգիաներով: Ճանապարհային հին ծածկը սառը վերաօգտագործմամբ ծառայում է որպես նոր ճանապարհի հիմք: Խառնվելով ցեմենտի հետ՝ հատուկ  տեխնիկայի միջոցով այն վերամշակվում է, ստեղծվում է ավելի ամուր հիմք, որի վրա տեղադրվում է երկշերտ ասֆալտբետոնյա ծածկ:

Մեկ օրում ասֆալտապատվում է շուրջ 500 մետր ճանապարհահատված: Ճանապարհաշինական աշխատանքներում ներգրավված են «Ճանապարհ» ՍՊ ընկերության շուրջ 21 միավոր տեխնիկա եւ 60 աշխատակիցներ:

Ճանապարհաշինական աշխատանքների ընդհանուր արժեքը 1 մլրդ 180 մլն դրամ է, որը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից:

Երեւանից Մ-4 միջպետական ճանապարհով Դիլիջան, Իջեւան ուղեւորվելու համար ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի հրամանով սահմանվել է տրանսպորտային երթեւեկության հետեւյալ այլընտրանքային երթուղին. Մ-4-Մ-14-Ծովագյուղ-Սեմյոնովկա-Մ-4:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ