News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական եւ միջազգային կազմակերպությունները իրավապաշտպան Լեյլա Յունուսի պաշտպանությամբ են հանդես եկել:

Turan-ի փոխանցմամբ՝ Amnesty International միջազգային կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ իրավապաշտպան Լեյլա Յունուսի կալանավորումը այդ երկրում մարդու իրավունքների ոչ բավարար իրավիճակի նոր վկայությունն է:

«Լեյլա Յունուսում Ադրբեջանի ամենաանկախ ձայներից մեկն է, ում իշխանություններըր երկար ժամանակ փորձել են լռեցնել սպառնալքիներով եւ վախեցնելով: Նման կերպ արդյունքի չհասնելով՝ նրան դիմել են շինծու մեղարանքներին կառավարության հասցեին հնչեցրած քննադատությունների համար պատժելու նպատակով», ասել է կազմակերպության ներկայացուցիչ Նատալյա Նոզաձեն:

Միաժամանակ, Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակել Լեյլա  Յունուսին եւ հետ վերցնել վերջինս ու նրա ամուսնուն առաջադրված «քաղաքականապես շահադրդված մեղադրանքները»:

«Մարդու իրավունքների տուն» նորվեգական հիմնադրամը կտրուկ դատապարտել է Լեյլա Յունուսի կալանավորումն ու նրա ամուսնու՝ Արիֆ Յունուսի նկատմամբ հետապնդումները: Կազմակերպության հայտարարության մեջ այդ կալանքը անվանվել է «հալածանքների աննախադեպ ալիքին» մատնված իրավապաշտպանների եւ քաղաքացիական ակտիվիստների հետապնդումների բաղադրիչ մաս:

Ազգային Խորհրդի, «Մուսաֆաթի» եւ Ադրբեջանի ազգային ճակատի կուսակցության հայտարարությունների մեջ ասվում է, որ Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի կալանքն ու նրա ամուսնու հետապնդումը Ադրբեջանի ընդդիմադիր ուժերի կողմից լուրջ քննադատության պատճառ են դարձել:

Հիշեցնենք, որ Յունուս ամուսիններին մի շարք մեղադրանքներ են առաջադրվել, այդ թվում՝ համագործակցություն Հայաստանի հատուկ ծառայությունների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ