Ռուսաստանի Բելգորոդի մարզի ոստիկանության վարչության աշխատակիցները պարզել են, որ թռչնաֆաբրիկայում 70 հազար ճուտիկների սատկելու պատճառը այդտեղի հաստիքային էլեկտրիկն է, հաղորդում է «Բելպրեսս»-ը:
Տղամարդը վահանակից անջատել է օդափոխանակման համակարգի էլեկտրամատակարարումը, որի հետեւանքով ջերմաստիճանը թույլատրելիից բարձրացել է: Ճուտիկները հենց դրանից էլ սատկել են:
Հարուցվել է քրեական գործ «ունեցվածքի դիտավորյալ ոչնչացում» հոդվածի հատկանիշներով: Ընկերությանը հասցված վնասը կազմել է 6 մլն ռուբլի: