News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հուլիսի 30-ին Իջեւանի «Սուրբ Գրիգոր» մատուռը վանդալային հարձակման է ենթարկվել հոգեկան խնդիրներ ունեցող անձի կողմից:

Նույն օրը, ժամը 13.30-ին, Տավուշի թեմի գործերի կառավարիչը ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում է տվել, որ կոտրել եւ այրել են Իջեւան քաղաքի Բլբուլյան փողոցում գտնվող «Սուրբ Գրիգոր» մատուռի մուտքի դուռը` պատճառելով 80.000 դրամի նյութական վնաս:

Հանցագործության մասին նախկինում ոստիկանություն չի հայտնվել:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 17.00-ին, պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 54-ամյա Մարտուն Ղ.-ն, որը տառապում է հոգեկան հիվանդությամբ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաեւ, որ հունիսի սկզբին Մարտուն Ղ.-ն կոտրել եւ վնասել է Գետահովիտ գյուղի հարակից տարածքում գտնվող հուշաղբյուրի հուշաքարը եւ հուշաքարի կողքին դրված ծաղկամանը` արհեստական ծաղիկներով` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:

Մարտուն Ղ.-ն գտնվում է հոգեբույժի հսկողության տակ:

Կատարվում է հետաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ