News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզում, ք. Աշտարակ Վ. Պետրոսյան 16 հասցեում, հուլիսի 30-ին, տեղի ունեցավ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «ԱՇՏԱՐԱԿ» մասնաճյուղի հանդիսավոր բացումը: Մասնաճյուղը թվով երկրորդն է մարզում, իսկ Բանկի ընդհանուր մասնաճյուղերի հաշվով` 32-րդը:

Նորաբաց մասնաճյուղում բոլոր հաճախորդները կարող են օգտվել Բանկի կողմից մատուցվող տարբեր ծառայություններից, իսկ պրոֆեսիոնալ աշխատակիցները, հարմարավետ կահավորված սրահներն ու առանձնացված սպասարկման գոտիները կգոհացնեն ցանկացած հաճախորդի:

Մասնաճյուղի հանդիսավոր բացմանը ներկա էին «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը, Բանկի այլ ղեկավար անձինք, ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչը, Արագածոտնի փոխմարզպետը, Աշտարակի սուրբ Մարիանե եկեղեցու հոգևոր հովիվը  և այլ հրավիրյալներ:

«Մենք փորձում ենք ավելի մոտ գտնվել մեր պոտենցիալ և հավատարիմ հաճախորդներին` վստահեցնելով, որ մենք մատուցում ենք որակյալ բանկային ծառայություններ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերում Բացի դա, մարզում նոր մասնաճյուղ բացելով` Բանկը խթանում է լրացուցիչ աշխատատեղերի համալրումը և տնտեսական ակտիվությունը», - նշում է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայլեյանը:

Բանկն իր զարգացման ծրագրերում նախատեսում է մինչև այս տարվա վերջ հաճախորդների և գործընկերների առջև բացել նոր մասնաճյուղերի դռներ, որոնք նույնպես կհամապատասխանեն ժամանակակից պայմաններին և սպասարկման որակական պահանջներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Ամենաշատ