News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի Տավուշի մարզի Բերդ քաղաքում օգոստոսի 17-ին տեղի կունենա մեղրի եւ հատապտուղների երրորդ փառատոնը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանում Նորվեգիայի եւ Ֆինլյանդիայի պատվավոր հյուպատոս Տիմոտի Սթրայթը:

«Facebook»-ում առկա տեղեկությունների համաձայն՝ Աիդան, ով բնակվում էր սիրիական Հալեպ քաղաքում, փոքր պայուսակներ է պատրաստել մեղուների պատկերներով եւ կներկայացնի դրանք: Մասնակցելով փառատոնին՝ հնարավոր կլինի տեսնել նաեւ անտիկ թեյնիկներ, սուրճի գավաթներ, հնագույն ոճի ափսեներ գունավոր մեղուների տարբեր պատկերներով, թիթեռներով ու ծաղիկներով, ինչպես հիանակ մանկական տարբեր ձեռագործներով: Փառատոնը կտեւի 11:00-ից մինչեւ 18:00-ն:

Փառատոնը Հայկական օգնության հիմնադրամի, «Green Lane» հասարակական կազմակերպության, Հայրենիքի զարգացման նախաձեռնության հիմնադրամի, Բերդի քաղաքապետարանի եւ Տավուշի հոգեւոր վերականգնման հիմնադրամի համագործակցության արդյունք է «Ջինիշյան» հիմնադրամի աջակցությամբ: Հարկ է հիշել է Հայաստանում Նորվեգիայի եւ Ֆինլյանդիայի պատվավոր հյուպատոս Տիմոտի Սթրայթ անհատական ներդման մասին, ով միշտ մեծ սիրով մասնակցում է նման միջոցառումների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ