News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Մեծ յոթնակի» երկրների խումբը դեմ կարտահայտվի Ռուսաստանում Համաշխարհային բանկի նոր նախագծերին, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով կառավարական երեք պետպաշտոնյաներին:

Նմանատիպ գործողությունները սպառնալիքի տակ են դնում Համաշխարհային բանկի՝ Ռուսաստանում իրացվելիք առնվազն 1,5 մլդր դոլար արժեցող նախագծերը: G7-ին է պատկանում բանկի կառավարման 40%-ը, ուստի այս խումբը կարող է արգելափակել կազմակերպության ցանկացած որոշում:

Այժմ Համաշխարհային բանկը ուսումնասիրում է ընդհանուր արժեքով 1,34 մլրդ դոլարի 9 նախագիծ Ռուսաստանում ներդենելու հարցը, այդ թվում՝ նախադպրոցական կրթության եւ էներգաարդյունավետության բարձրացման ոլորտներում:  Իրականացման եւ ֆինանսավորման փուլում են գտնվում 10 նախագծեր, հաղորդում է Gazeta.ru-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ