News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Քաղաքապետարանում վերջնականապես փլուզել են էկոլոգիական հանձնաժողովը, որպեսզի անեն ինչ եւ որտեղ ցանկանան: Այդ մասին ասվում է «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության հայտարարության մեջ:

«Վերջապես այն բանից հետո, երբ Երեւանի քաղաքապետարանը հրապարակեց իր հերքումը Նոր Նորքի անտառապուրակի ձեւափոխման մասին եւ փորձեց մոլորեցնել լրատվամիջոցներին, պարզ է դառնում հետեւյալը․

- Քաղաքապետարանի որոշումն ու սկսած գործողությունները ապօրինի են, քանի որ ՀՀ բնապահպանության նախարարության «Փորձաքննություն» ՊՈԱԿ-ը չի անցկացրել բնապահպանական փորձաքննություն եւ չկա դրական կարծիք։ Այդ փորձաքննությունը օրենքով պարտադիր է 1500 քմ եւ ավելի տարածքի կառուցապատման համար։ Այստեղ գործ ունենք շուրջ 6 հեկտար կազմող անկանոն տնկարկներով տարածքի հետ։ Մինչեւ երեկվա ահազանգը այս գործողության վրա աչք է փակել նաեւ ՀՀ բնապահպանական տեսչությունը։

- Նախագծի մասին վկայող միակ հանրային տեղեկությունը տեղում կախված երեք գունավոր նկարներն են (տես՝ կցված նկարը), որոնցից երեւում է, որ մեծածավալ կառուցապատման աշխատանքներ են նախատեսված (ամֆիթատրոն, ճեմուղիներ, խաղահրապարակներ, թենիսի հարթակ, շատրվան, ցայտաղբյուրներ եւ այլն) հիմնական բետոնային աշխատանքներով։ Այսինքն հնարավոր չէ կառուցապատման փոխարեն այն անվանել բարեկարգում։

- Տրամաբանական պետք է լիներ, որ ցանկություն կա այդ տարածքում լավ նախագիծ իրականացնել։ Սակայն, ինչպես հաճախ է լինում, ծառածածկ ռեկրեացիոն գոտին փորձում են վերածել կառուցապատված գոտու։ Տարօրինակ է այս պարագայում նաեւ Ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր պարոն Հովհաննես Թոքմաջյանի մասնակցությունը այս նախաձեռնությանը եւ այդ տարածքի ընտրությունը։

- Նոր Նորքի անտառապուրակը այն վերջին հատվածներից է, որոնք կարող են ծառայել որպես մարդու ազդեցությունից հնարավորինս զերծ մնացած էկոլոգիական գործառույթ կատարող գոտի։ Այս հատվածի կառուցապատման արդյունքում ջրաշխարհի միջեւ կմնա մի նեղ ծառահատված, որի կառուցապատումն էլ ժամանակի հարց է։ 

- Երեւանի քաղաքապետարանում վերջնականապես փլուզվել է էկոլոգիական հանձաժողովը, քանի որ այն խանգարում էր նման կամայական կառուցապատումների իրականացմանը։ Իսկ քաղաքաշինական խորհուրդն էլ այլեւս նիստեր չի գումարում։ Արդյունքում, ինչպես այս դեպքում օրենքի կոպիտ խախտումներով եւ առանց էկոլոգների եզրակացության որոշումներ են կայացվում։

- Այս պահին, Երեւանի վերջին երեք անտառները՝ Նոր Նորքում, Մարաշում եւ Մոնումենտում գտնվում են տոտալ հարձակման տակ, իսկ Ծիծեռնակաբերդի անտառը տարիներ շարունակ չի ջրվում։ Թերեւս այս փաստերը վկայում են քաղաքաշինական կառավարման մակարդակի եւ, մի կողմից որոշ այգիներ բարեկարգելով, Երեւան քաղաքի թոքերը ի սպառ հիվանդացնելու մասին։

Անդրադառնալով Նոր Նորքի անտառապուրակին՝ պահանջում ենք այս պահին դադարեցնել ապօրինի գործողությունները եւ կառուցողական տեսանկյունից առաջարկում ենք սահմանափակել տարածքի բարեկարգումը ոռոգման համակարգի ստեղծմամբ եւ ծառահատվածի խտացմամբ՝ զերծ մնալով բետոնալցման աշխատանքներից եւ թողնելով տարածքին իր ռեկրեացիոն գործառույթը։

Այն թույլ կտա նաեւ միջոցներ խնայել անմիջական հարեւանությամբ գտնվող մի շարք անխնամ եւ հենց զբոսանքի համար նախատեսված այգիներ բարեկարգելու համար։

Հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում գործում են օրենքներ, որոնք պարտադիր են կատարման համար եւ վեր են ցանկացած անհատի կամայականություններից եւ ճաշակի պարտադրանքից։

Մենք վերստին շեշտում ենք, որ օրենքի խախտումը ենթադրում է պատասխանատվություն, իսկ Երեւանում այլեւս երկու անգամ քիչ է այն ծառերի քանակը, որոնք բավարար կլինեին երեւանցիների համար թթվածին արտադրելու համար»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ