NASA-ն հրապարակել է 6 տարբա ընթացքում ստեղծած թթվածին մշակող սարքը Մարս ուղարկելու իր ծրագրերը: Սարքը կուղարկվի «Մարս 2020» առաքելության շրջանակներում:
Ամերիկյան տիեզերական գործակալությունում ցանկանում են հասկանալ՝ կարո՞ղ է, արդյոք, մարսյան մթնոլորտի ածխաթթու գազը աստղագնացների եւ հրթիռային վառելիքի համար թթվածնի փոխակերպվել:
NASA-ն աստղագնացով իր առաջին թռիչքը դեպի Մարս հույս ունի 2030 թ. իրականացնել, հաղորդում է ВВС:
NASA-ի աշխատակիցը նշել է, որ «Մարս 2020»-ի առաքելությունը կօգնի պատասխանել Մարսի շրջակա միջավայրի վերաբերյալ հարցերին, ինչպես նաեւ կփորձարկվեն կարմիր մոլորակի հետազոտությունների համար անհրաժեշտ տեխնոլոգիաները: