News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում երիտասարդ զույգը, նայելով հին լուսանկարները, հայտնաբերել է, որ դրանցից մեկում ամուսինները միաժամանակ հայտնվել են միեւնեւյն ժամանակում եւ միեւնույն վայրում իրենց ծանոթությունից դեռ 11 տարի առաջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Daily Mail-ին:

Հայմե Մայդենը մեծացել է Բրիտանիայի հարավային ափերին՝ Կորնոուլ կոմսության Մաուսհոլդ փոքրիկ բնակավայրում: Իսկ նրա ամուսին Նիկ Վիլերը բնակվել է Քենթ կոմսությունում, սակայն 11 տարի առաջ իր ընտանիքի հետ արձակուրդների ժամանակ եղել է Մաուսհոլդում:

Դիտելով ամուսնու մանկական լուսանկարներից մեկը՝ Հայմեն անսպասելիորեն նկատել է իրեն: «Լուսանկարն արվել էր Նիկի պապիկի կողմից: Նիկը նստած է իր քույրերի հետ, իսկ ես նրանց հետեւում եմ, երկնագույն լողազգեստով», - պատմում է Հայմեն:

Ինչպես հաղորդվում է, Նիկը եւ Հայմեն ամուսնացել են հուլիսի 29-ին, Մաուսհոլդում, այն վայրում, որտեղ 20 տարի առաջ նրանց առաջին համատեղ լուսանկարն է արվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ