News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում զինծառայողների մահվան դեպքերի երեք քառորդը բաժին է ընկնում ոչ մարտական կորուստներին:

contact.az-ը, վկայակոչելով «Դոկտրինա» հետազոտական կենտրոնի հաշվետվությանը, հաղորդում է, որ հունվար-հուլիս ամիսներին Ադրբեջանի հանրապետության պաշտպանության եւ անվտանգության ոլորտում զոհվել է 50 եւ վիրավորվել 98 մարդ:

Զոհվածների թվում 10-ը մարտական կորուստների, 3-ը՝ ականի պայթյունի, եւ 37-ը ոչ մարտական կորուստների հետեւանք են: Այսպես, 10 զինվոր մահացել է ավտովթարի, 6-ը՝ ոչ զինվորական հարաբերությունների, 2-ը՝ դժբախտ պատահարների, 1-ը՝ անհայտ պատճառով, 7-ը հիվանդությունների եւ 11-ը՝ ինքնասպանության փորձի արդյունքում:

Ինչ վերաբերում է վիրավորներին, ապա 21 մարդ տուժել են ոչ զինվորական հարաբերությունների, 8-ը՝ ինքնասպանության փորձի, 15-ը՝ հայկական կողմից գնդակոծության, 9-ը ականի պայթունի, 2-ը՝ զինավարժությունների, 37-ը՝ ավտովթարների, 2-ը՝ դժբախտ պատահարների եւ 1-ը՝ թունավորման արդյունքում: Վիրավորների թվում 83-ը պաշտպանության նախարարության զինծառայողներ են:

Այպիսով, զոհվածների եւ վիրավորվածների զգալի մասը բաժին է ընկնում ինքնասպանությանն եւ ինքնասպանության փորձերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ