News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Յունիբանկի «Կենտրոն» մասնաճյուղը տեղափոխվել է նոր, հաճախորդների սպասարկման համար ավելի հարմարավետ տարածք: Մասնաճյուղի նոր հասցեն է` Երեւան, Կիեւյան 8, թիվ 64: Տարածքի ընտրությունը կատարվել է` ելնելով տվյալ բնակավայրում բանկային ծառայությունների նկատմամբ առկա պահանջարկից եւ բիզնես միջավայրից: Այն հաճախորդները, որոնք նախընտրում են սպասարկվել «Կենտրոն» մասնաճյուղի նախկին տարածքի մոտակայքում, կարող են օգտվել բանկի «Երիտասարդական» (Երեւան, Աբովյան 23/2), «Օպերա» (Երեւան, Սայաթ-Նովա 1) եւ «Թամանյան» (Երեւան, Թամանյան 2ա) մասնաճյուղերի ծառայություններից:

Յունիբանկը մշտապես մեծ ուշադրություն է հատկացրել մասնաճյուղային ցանցի ընդլայնմանն ու տարածքների բարելավմանը, հատկապես` ծառայությունների հասանելիության եւ որակի բարձրացման առումով: Այժմ բանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով եւ 46 մասնաճյուղերով: Բանկի բոլոր մասնաճյուղերն իրականացնում են ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական եւ բիզնես վարկավորում, բանկային քարտերի տրամադրում եւ սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում եւ կոմունալ վճարումների ընդունում:

Հիշեցնենք, որ «Հաղթանակ», «Օպերա» եւ «Լոռի» մասնաճյուղերն աշխատում են վեցօրյա ռեժիմով` հաճախորդների սպասարկում իրականացնելով նաեւ շաբաթ օրերին: «Զվարթնոց» մասնաճյուղն աշխատում է առանց հանգստյան օրերի` շուրջօրյա: Յունիբանկի հաճախորդների թիվը գերազանցում է 250 000:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Յունիբանկը 4,1 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը (ֆոտո)
Տարվա ընթացքում Յունիբանկը  մեծ ուշադրություն է հատկացրել  նաև բիզնեսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը...
Բիզնեսի վերաֆինանսավորման հատուկ առաջարկ՝ Բիբլոս Բանկ Արմենիայից
Ֆինանսավորումը և արտոնությունները տրամադրվում են թե՛ գրավով, թե՛ անգրավ վարկերը Բիբլոս Բանկ Արմենիա տեղափոխելիս...
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ամենաշատ