News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ռոստելեկոմը» Երեւանում կառուցել է գերարագ շղթա, որը տարածվում է ողջ քաղաքով:

Շղթան բոլոր երեւանյան սպառողներին, այդ թվում նաեւ կորպորատիվ հաճախորդներին, ապահովում է կայուն, անխափան ու բարձր արագության ինտերնետ հասանալիությամբ:

Գերարագ շղթայի կառուցման ժամանակ օգտագործվել են Extreme Networks ընկերության սարքավորումներն ու տեխնոլոգիական լուծումները: Նշված ընկերությունն առաջատարներից է ցանցային համակարգերի միջազգային շուկայում (http://www.extremenetworks.com):

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն, որը հանդես է գալիս Հայաստանում «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո, ՀՀ  տարածքում իր MPLS  ցանցում օգտագործում է 20Գբ/վ արագության միացումներ, միեւնույն ժամանակ գրեթե բոլոր քաղաքներն ապահովված են պահուստային գծերով: Այս ցանցը «Ռոստելեկոմի» կորպորատիվ հաճախորդների համար հնարավոր է դարձնում «մեկ գրասենյակի մակարդակում» իրենց բոլոր հանրապետական մասնաճյուղերի միավորումը:

«Ռոստելեկոմի» GPON  ցանցը տարածվում է ՀՀ 19 քաղաքներում՝ կիրառելով «օպտիկան դեպի յուրաքանչյուր բնակարան» տեխնոլոգիան:

«Ռոստելեկոմն» իր ենթակառուցվածքների հաշվին ապահովում է ծառայությունների լայն շրջանակ եւ դա է պատճառներից մեկը, որ լոկալ պրովայդերների, կոմերցիոն բանկերի, պետական կառույցների ու հաստատությունների գերակշիռ մասը վստահում եւ օգտվում են ընկերության ծառայություններից:

Հիշեցնենք, որ «Ռոստելեկոմը» Հայաստանում շահագործում է խոշորագույն եւ միակ օպտիկա-մանրաթելային ցանցը, որն ապահովում է փոխկապակցում տարածաշրջանի բոլոր մայրուղային ցանցերի եւ տրաֆիկի փոխանակման խոշորագույն հանգույցների հետ Վրաստանի եւ Իրանի միջազգային կապուղիների միջոցով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում (ֆոտո)
Մինչև հուլիսի 31-ը ներառյալ Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն ամսական 8000 դրամով...
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ