News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Հրազդանի էներգետիկ կազմակերպություն /ՀրազՋԷԿ/» բաց բաժնետիրական ընկերությունն ընթացիկ տարվա հունվարի 1-ից հուլիսի 30-ն ընկած ժամանակահատվածում շուրջ 450 մլն. մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա է թողարկել, ինչը 3.5 անգամ գերազանցում է ընթացիկ տարվա պլանային ցուցանիշը եւ 60 տոկոսով`անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Այս տարվա միայն հունիս-հուլիս ամիսներին կայանն արտադրել է շուրջ 120 մլն. կՎտ/ժ էլեկտրաէներգիա` ծածկելով երկրի ներքին պահանջարկի ավելի քան 15 տոկոսը:

ՀրազՋԷԿ-ը (I-IV էներգաբլոկները) Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի հավասարակշռող արտադրող կայանն է, որը գործարկվում է միայն համակարգում ծագող էլեկտրաէներգիայի պակասորդի պայմաններում:

«Այլ արտադրող կայանների նորոգումների ու վերալիցքավորման կամ հնարավոր արտակարգ իրավիճակներով պայմանավորված` համակարգում էլեկտրաէներգիայի պակասորդ կարող է ծագել ցանկացած ժամանակ, - ասում է «ՀրազՋԷԿ» ԲԲԸ գլխավոր ճարտարագետ Արտաշես Մնացականյանը, - ուստի կայանը մշտապես` ամառ թե ձմեռ, գիշեր թե ցերեկ, պետք է պատրաստ լինի օպերատիվ թողարկման: Այս տարվա փորձը ցույց տվեց, որ թողարկման անհրաժեշտություն կարող է ծագել անգամ հունիս-հուլիս ամիսներին»:

Հիշեցնենք, որ «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ն հանդիսանում է ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ» ընկերության դուստր ձեռնարկություն: Կայանի դրվածքային հզորությունը կազմում է 1100 ՄՎտ: 2013թ. կայանն արտադրել է Հայաստանում սպառված էլեկտրաէներգիայի ամբողջ ծավալի շուրջ 15 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,48 դոլար
Նավթի գինը շարունակում է բարձրանալ...
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Նախարար Սանոսյանը տվել է խիստ հանձնարարականներ, որպեսզի սահմանված...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
2024 թ. ապրիլի 23-ից 26-ը Հնդկաստանի Հանրապետության Մումբայ քաղաքում...
Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելը  83,25 դոլար
Երկուշաբթի առավոտյան նավթը թանկանում է...
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Ամենաշատ