News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Համացանցի ռուսալեզու օգտատերերի շրջանում մեծ տարածում է գտել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված ռուսաստանցու տեսաուղերձը, որում տղամարդը մուրճով կոտրում է իր iPhone-ն ու iPad-ը, ինչպես նաեւ լվացարանի մեջ է լցնում կոկա-կոլան:

Տեսանյութում ռուսաստանցին պարզաբանում է, որ իր գործողությունները «պատժամիջոցների պատասխանն են»:

«Ռուսաստանի քաղաքացու կողմից Ամերիկայի դեմ պատժամիջոցներ» կոչվող տեսանյութի հերոսը դիմում է Օբամային. «Զզվեցրիք արդեն ձեր պատժամիջոցներով, այլեւս ուժ չկա»:

Տղամարդն ամերիկյան նախագահին խոստանում է երբեք Միացյալ Նահանգներ չայցելել, այնուհետեւ տեղեկացնում է ամերիկյան ամեն ինչից, այդ թվում՝ «ՄաքԴոնալդս»-ից հրաժարվելու մտադրության մասին: Եվ վերջապես՝ նա կոտրում է իր iPhone-ն ու iPad-ը՝ «մեզ չես վախեցնի» խոսքերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ