News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է հակասական հայտարարություններով հանդես գալ:

Նախօրեին ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունը հերքել է Հայաստանի եւ Ղարաբաղի հետ սահմանին որեւէ գործողության իրականացումը, իսկ այսօր օրվա երկրորդ կեսին անսպասելիորեն խոստովանել է, որ «մարտերը տեւել են 3 օր»:

«Վերջին օրերին Հայաստանի Զինված ուժերը նկատելիորեն ակտիվացել են: Հակառակորդ ուժերը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գիծը հատելու բազմաթիվ փորձեր են ձեռնարկել»,- ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության արտակարգ հայտարարության մեջ:

Գերատեսչության հաղորդմամբ, «հայոց բանակի հետախուզական-դիվերսիոն ջոկատները նախօրեին նույնպես փորձել են անցնել Ադրբեջանի պաշտպանական գիծը». «Սակայն Ադրբեջանի զինված ուժերը կանխել են թշնամական ուժերի փորձը, երկարատեւ մարտի արդյունքում հակառակորդը զգալի կորուստներ է կրել եւ ստիպված է եղել նահանջել: 3 օր տեւած մարտերի ընթացքում ադրբեջանական բանակի 8 զինվոր է զոհվել»:

Իսկ ադրբեջանական լրատվամիջոցները վրդովված են պաշտպանական գերատեսչության նման պահվածքի առիթով:

«Ադրբեջանական հասարակությունը պաշտպանության նորաթուխ նախարար Զաքիր Հասանովից խելամիտ բացատրություն է սպասում ողբերգության մասին, որը ադրբեջանցի 11 զինվորի մահվան պատճառ է դարձել (ինչպես հաղորդում են տեղական լրատվական գործակալությունները), իսկ հնարավոր է՝ 14 զոհի (ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները՝ հղում կատարելով հայկականին): Պաշտպանության նախարարությունը համաքաղաքացիների, զինծառայողների ծնողների, ամբողջ երկրի համբերությունն է փորձում: Լռում են: Ինչո՞ւ են զոհվել այդ զինվորները: Ովքե՞ր են այդ զինվորները: Եվ ո՞վ է նրանց ուղարկել թշնամու դեմ: Ինչո՞ւ: Եվ հետո, իսկապե՞ս նրանք զինված են եղել հատուկ միջոցներով եւ իսրայելական արտադրության զենքով»,- գրում է haqqin.az.-ը:

«Ըստ ամենայնի, հարձակվել են, ամեն դեպքում, մեր զինվորները, որոնց թշնամին դիմավորել է պատասխան կրակոցներով: Ռազմական գործից թեկուզ փոքր-ինչ հասկացող ցանկացած մարդ գիտի, որ հարձակվող կողմն ավելի շատ զոհ է ունենում, քան հակառակորդի հարձակումը դիմավորողը: Երեկ հայտնի դարձավ 2 հայ զինվորի զոհվելու մասին: Այսօր հայտնեցին ադրբեջանական դասակի կեսի մահվան մասին: Մի՞թե 2 հայ Ռեմբոները կարողացել են ոչնչացնել ադրբեջանական բանակի մի ամբողջ ստորաբաժանում: Հավատալու բան չէ, այդպես չի լինում: Եվ ոչ թե այն պատճառով, որ Հայաստանում Ռեմբոներ չկան, այլ նրա համար, որ, դատելով ոչ պաշտոնական տեղեկատվությունից, զինվորները զոհվել են ոչ թե նռնակների բեկորներից, այլ թշնամու գնդակից: Այսինքն՝ մեր զինվորները դիվերսիայի կամ հակառակորդի այլ գործողության զոհ չեն դարձել: Ո՛չ, անփորձ եւ անհայտություն ուղարկված զինվորներին պարզապես սպանել են:

Եթե նրանք հետախուզական ջոկատի զինվորներ են եղել, ուրեմն այդ ի՞նչ հետախույզներ են, որ այդքան հաճախ ընկնում են անուս եւ տգետ հայ զինվորի կրակի տակ: Իսկ եթե նրանք հետախույզներ չեն, այլ ընդամենը երիտասարդ զինվորիկներ, նորակոչիկներ, ապա ո՞վ է նրանց մահվան ուղարկել: Ո՞վ է հարձակվել: Ինչո՞ւ: Թե՞ մենք պատերազմ ենք սկսում, եւ մինչեւ հիմա չգիտենք այդ մասին: Վերջերս Զաքիր Հասանովը հայտարարեց, որ ադրբեջանցի յուրաքանչյուր սպանված զինվորի փոխարեն 10 հայ զինվոր է զոհվելու: Ստացվում է, որ Հասանովի բանակը եթե ոչ այսօր, ապա վաղը 140 հայ զինվո՞ր է սպանելու»,- գրում է պարբերականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ