News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանահայկական միության եւ «Լեպսիուսի տուն»  հետազոտական  կենտրոնի նախաձեռնությամբ Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի խորհրդարանի (Լանդթագ) շենքում հանդիսավոր կերպով նշվեց Գերմանահայկական միության 100-ամյա տարեդարձը:

Հրավիրված նիստին եւ տոնական արարորղությանը ներկա էին երկրամասի խորհրդարանի նախագահ Գունթեր Ֆրիչը, Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհը, Բրանդենբուրգի գիտության, հետազոտության եւ մշակույթի նախարարության պետքարտուղար (փոխնախարար) Մարտին Գորհորթը, Բրանդենբուրգի ավետարանական եկեղեցու առաջնորդը, Գերմանահայոց թեմի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը, Բեռլինի Հումբոլդի համալսարանի ռեկտորը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԳԴՀ-ում ՀՀ դեսպանատան խորհրդական Աշոտ Սմբատյանը, Բրանդենբուրգի խորհրդարանի պատգամավորներ, Բունդեսթագի պատգամավորներ, հասարակական, քաղաքական եւ մշակութային գործիչներ:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հասմիկ Պողոսյանը, Շտեֆան Դորգերլոհը, Մարտին Գորհորթը, Արմեն Սմբատյանը:

Մասնակիցներն իրենց ելույթներում բարձր գնահատեցին Միության առաքելությունը, ինչպես նաեւ միության պարբերականի դերը, որի միջոցով էլ հայկական շատ թեմաներ հասանելի են դառնում գերմանական հասարակութանը: Խոսվեց միության հիմնադրման տարիներին հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերների, միության հիմնադիրներ՝ Լեպսիուսի եւ Ավետիք Իսահակյանի կատարած աշխատանքների մասին:

Հասմիկ Պողոսյանը միության նախագահ, դոկտոր Րաֆֆի Կանթյանինն եւ Լեպսիուսի թոռ, դոկտոր, պրոֆեսոր Մանֆրեդ Աշքեին պարգեւատրեց ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ